Աղվան Պողոսյան. «Պետք է ընդունել, որ երեկվանից ՀՀ-ում տեղի է ունեցել քաղաքական իրավիճակի փոփոխություն»
Advertisement 1000 x 90

Աղվան Պողոսյան. «Պետք է ընդունել, որ երեկվանից ՀՀ-ում տեղի է ունեցել քաղաքական իրավիճակի փոփոխություն»

Աղվան Պողոսյանի հրապարակումը.

«Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներից կարելի է ենթադրել `
Փաստ 1. Դեկտեմբերյան ընտրություններին Աբովյանում 13.000 ձայն հավաքած քաղաքական ուժը մի քանի ամսում կորցրեց իր էլեկտորատի գրեթե 30%-ը` հավաքելով 8032 ձայն:
Փաստ 2. Ընտրությունները անցել են առանց լուրջ միջադեպերի, և որ կարևորն է` չի արձանագրվել ընտրակաշառք բաժանելու դեպքեր: Սա նշանակում է, որ Աբովյանում հաղթել է ոչ թե կլանային համակարգը, այլև աբովյանցիները մերժել են Նիկոլ Փաշինյանին:
Փաստ 3. Տեղական ընտրությունները կրում են քաղաքական բնույթ, ու երեկվա ՏԻՄ արդյունքները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանը մսխել է իր քաղաքական էլեկտորատը, և ՀՀ-ում այլևս չունի այն վարկանիշը, ինչը մի քանի ամիս առաջ էր: Ինչևիցե, պետք է ընդունել, որ երեկվանից ՀՀ-ում տեղի է ունեցել քաղաքական իրավիճակի փոփոխություն, և Նիկոլ Փաշինյանը այլևս հասարակության կողմից չի վայելում բարձր վստահություն»:



Նման նյութեր