
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Աբովյանում ժողովրդավարությունը չի հաղթել: Աբովյանում ու բազում այլ քաղաքներում հին ընտրական համակարգն է հաղթում (տեխնիկապես՝ հաղթողը կարող է լինել տարբեր քաղաքական թիմերից): Այն համակարգը, որը չի խրախուսում գաղափարների ու ծրագրերի մրցակցությունը: Ժողովրդավարությունը տեխնիկապես քվեարկության չկեղծումը չի, ժողովրդավարությունն ավելի լայն հասկացողություն է և այն, ի հեճուկս բոլորիս, հաստատ չի հաղթել Աբովյանում (անկախ հաղթող թեկնածուի անունից): Այս խնդիրները խորանալու են այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չիրականացվի խորը ընտրական ռեֆորմը»: