Զաքար Խոջաբախյանի հրապարակումը.
«Ուզում եմ լոգիկան հասկանալ։ Եթե ներկա իշխանությունը (նախկին ընդդիմություն) ասում է, թե ներկայումս ոչ իշխանական թեկնածուները հաղթել են, որովհետև արդար ու ժողովրդավար ընտրություններ էին, և պետությունը չի միջամտել, ապա հարց է առաջանում. ի՞նչ տրամաբանությամբ էին նրանք պնդում, որ առաջ կեղծիքներ էին, եթե էլի նույն մարդիկ էին անցնում։
Հ.Գ.
Ցանկանում եմ ընդգծել, որ ես չեմ պնդում, թե կեղծիքներ չեն եղել՝ նախկինում կամ հիմա, և կամ արդար էին ընտրութւունները՝ նախկինում կամ հիմա։ Դա դատարանների և համապատասխան կառույցների վճռելիքն է։ Ինձ զուտ մտքերի էդ ընթացքն ու տրամաբանությունն է հետաքրքիր։
Եթե մենք չենք իշխանության՝ ապա ցանկացած դեպքում կեղծված են ընտրությունները, բայց երբ մենք ենք՝ ապա արդար են ու կապ չունի, որ նույն ուժն է հաղթում։ Ո՞րն է էստեղ լոգիկան»։