Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր՝ ինչպես են երիտասարնդները մեքենայով երթևեկում Հյուսիսային պողոտայի՝ հետիոտների համար նախատեսված հատվածով:
Քիչ առաջ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ տեղեկացնելով, որ դա տեղի է ունեցել մինչև անցած տարվա հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում:
«Տեսանյութում երևում են Հյուսիսային պողոտայի խանութ-սրահների ու սրճարանների ցուցափեղկեր: Դրանցից մեկի անվանումը փոխվել է հենց անցած տարվա հոկտեմբերին:
Այդուհանդերձ ոստիկանությունում տեսանյութի ուսումնասիրությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության տեքստում: