
«Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանը ազատ արձակվեց ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից:
Դանիելյանը ոստիկանություն էր բերման ենթարկվել հունիսի 10-ին:
«Ազատ արձակեցին, որովհետև բոլոր անհրաժեշտ գործողություններն իրականացրեցին, ինձ խուզարկեցին, որոշ ժամանակով առգրավեցին իրերս: Ես հրաժարվեցի բացատրություններ ներկայացնելուց»,- ասաց Դանիելյանը:
Լրատվամիջոցները նշում են, որ Դանիելյանը հունիսի 9-ին ուղիղ եթերում սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ վարչապետի հասցեին: