Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջարկ` շատ սիրելի Պաշտպանության նախարարությանը և հասարակական գործիչներին.
Մի շարք փորձագետների անունից առաջարկում եմ ոչ միայն պաշտոնական հաղորդագրությունների մեջ, այլև հանրային խոսքում «թշնամի» տերմինի փոխարեն օգտագործել «հակառակորդ» տերմինը, իսկ «վրեժի» փոխարեն` «պատիժ» տերմինը: Սա կարևոր է թե՛ ներքին գաղափարախոսական, թե՛ դիվանագիտական առումով»: