«Հավատացող կա՞, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իրականում սնանկ է». Ոսկան Սարգսյան
Advertisement 1000 x 90

«Հավատացող կա՞, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իրականում սնանկ է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանում հավատացող կա՞, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իրականում սնանկ է։ Ս․ Խաչատրյանը դատարանի վճռով ճանաչվել է սնանկ: Նա Հայբիզնեսբանկից 2017-ին վերցրել է 1 միլիոն դոլար վարկ՝ մեկ տարի անց մարելու պարտավորությամբ, սակայն չի կատարել պարտավորությունը: 2013թ․-ին մամուլը գրեց, որ Սուրիկ Խաչատրյանը Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանին 19 մլն դոլարով վաճառել է մոլիբդենով և պղնձով հարուստ իր բազում հանքերից մեկը։ Հայաստանի խորհրդարանը հեղափոխությունից հետո մեկ տարվա ընթացքում այդպես էլ չընդունեց պաշտոնյաների ապօրինի հարստացման մասին օրենք։ Պետության և ժողովրդի հաշվին միլիոնավոր դոլարներ կուտակած պաշտոնյաները իրենց ունեցածը ոսկի դարձնելով՝ հորելու են իրենց առանձնատների բակում, սեւ փողերը տեղափոխելու են արտերկիր, կամ էլ՝ միտումնավոր սնանկ են ճանաչվելու։ Ասված է՝ գող, սիրտը՝ դող»։



Նման նյութեր