Աշոտ Ասատրյան. «Հայկական բանակի դեմ իրականացված ոչ մի գործողություն անպատիժ չի մնալու ու ստանալու են համարժեք ու մի բան էլ ավել պատասխան»
Advertisement 1000 x 90

Աշոտ Ասատրյան. «Հայկական բանակի դեմ իրականացված ոչ մի գործողություն անպատիժ չի մնալու ու ստանալու են համարժեք ու մի բան էլ ավել պատասխան»

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կա հավանականություն, որ եկող զորակոչի ժամանակ ադրբեջանցի ոստիկանները կրկին փողոցներից երիտասարդներին ձերբակալելով տանելու են բանակ:

Ամեն անգամ սահմանին իրավիճակը այս աստիճան լարելու հետևանքով ադրբեջանցի երիտասարդների մեծ մասը սկսում են խուսափել բանակում ծառայելուց, ով ինչպես կարող է: Նույն իրավիճակն էր ստեղծվել նաև 2016 թվականի ապրիլյան մարտերից հետո, դրան հաջորդող սահմանային իրավիճակի լարված դեպքերից հետո: Տարածվել էին նաև տեսանյութեր, թե ինչպես են երիտասարդները փախնում իրենց տներից և բակերից, սակայն ձերբակալվում էին ոստիկանների կողմից ու միանգամից տեղափոխվում հավաքակայան:

Նման գործողությունները ոչ միայն ուղղված են հայկական բանակի դեմ, այլ նաև ազդում են ադրբեջանական բանակում ծառայության անցնող երիտասարդների վրա, որը հետագայում իրեն զգացնել է տալիս միջանձնային հարաբերությունների ժամանակ:

Վերջին դեպքերը գոնե դաս պետք է լինեն, որ հայկական բանակի դեմ իրականացված ոչ մի գործողություն անպատիժ չի մնալու ու ստանալու են համարժեք ու մի բան էլ ավել պատասխան»:



Նման նյութեր