Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տավուշի մարզպետը, մարզպետարանի աշխատողները նորից ճոխ կերպով ինքնապարգևատրվել են պետբյուջեի միջոցներից։ Թե մարզպետարանն ինչ հաջողությունների է հասել, որ հարկ էր պարգևատրումներ կատարել, հայտնի չէ: Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում շատ են սոցիալապես անապահով, բուժման կարիք ունեցող մարդիկ, որոնց, սակյայն, պետական բյուջեից դրամական աջակցություն չի ցուցաբերվում։ Հեղափոխությունից հետո իշխանության եկածների ախորժակը հների ախորժակից պակաս չէ»։