«Եթե այս վարկածն իրական է, ապա սրանով էլ պայմանավորված է նախկին ռեժիմի հանցագործ պարագլուխների լկտի պահվածքը». Արտակ Գալստյան
Advertisement 1000 x 90

«Եթե այս վարկածն իրական է, ապա սրանով էլ պայմանավորված է նախկին ռեժիմի հանցագործ պարագլուխների լկտի պահվածքը». Արտակ Գալստյան

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առկա է պետական անվտանգության սպառնալիքի կասկած… ՀՀ սահմանադրական դատարանի ութ գործող դատավորներից հինգը հանդիսանում են Սլավոնական համալսարանի դասախոս: Ըստ լուրերի` նրանց դասաժամերը քիչ են, բայց աշխատավարձը չափազանց բարձր: Սլավոնական համալսարանից բարձր աշխատավարձ են ստանում՝
1. Հրայր Թովմասյանը` 1998-ից
2. Արման Դիլանյանը` 03.04.2006-ից
3. Ֆելիքս Թոխյանը` 2003-ից
4. Արայիկ Թունյանը` 2000-ից
5. Աշոտ Խաչատրյանը` 2000-ից
Սլավոնական համալսարանը հայ-ռուսական է: Ավելի շատ ռուսական` քան հայկական: Այսօր հանրահայտ փաստ է, որ ռուսական քաղաքական իշխանությունը համակրում և հովանավորում է նախկին ռեժիմի հանցագործներին: Հայտնի է նաև, որ այդ հանցագործների գործերն ուղարկվում են ՍԴ, որը փաստորեն ՌԴ ազդեցության տակ է և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված դատավորները 20 տարի է ուղղակի գումար են ստանում Սլավոնական համալսարանից կարելի է առերևույթ կասկած հայտնել, որ ՀՀ սահմանադրական դատարանը ենթակա է ՌԴ-ին: Եթե այս վարկածն իրական է, ապա հենց սրանով էլ պայմանավորված է նախկին ռեժիմի հանցագործ պարագլուխների լկտի պահվածքն այսօր: Նրանք հավանաբար վստահ են, որ ՍԴ-ն կընդունի այն որոշումը, որը նրան կթելադրի Կրեմլը: Կարծում եմ` այս հարցի լուծումը ՀՀ վարչապետի համար առանցքային նշանակություն պետք է ունենա, քանի որ առերևույթ առկա է հիմնավոր կասկած, առ այն, որ ՀՀ սահմանադրական դատարանը ենթարկվում է ոչ թե ՀՀ սահմանադրությանը և օրենքներին, այլ` ՌԴ հատուկ ծառայություններին, իսկ սա արդեն պետության անվտանգության խնդիր է»:



Նման նյութեր