Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի հրապարակումը.
«Մահացության ընդհանուր գործակից
Քնելուց առաջ ձեզ մի քիչ վախացնեմ կամ մտածելու թեմա տամ:
Գծապատկերի վեր ցցված մասը 1988 թվի երկրաշարժի պատճառով է: Դրանից հետո վիճակներս գնալով տխուր է դառնում: 1990-ականների աճն էլ տրամաբանական է` պատերազմի պատճառով:
Բայց դրանից հետո աճը հավանաբար կյանքի որակի անկման պատճառով է:
հ.գ. Կապույտ աղեղնաձև գիծը կանխատեսումն է:
Մահացության ընդհանուր գործակիցը հաշվարկվում է որպես հաշվետու տարում արձանագրված մահվան դեպքերի եւ մշտական բնակչության միջին տարեկան թվաքանակի ցուցանիշների հարաբերություն, 1000 բնակչի հաշվով»: