Արմեն Աշոտյանի հունիսի 10-ի հրապարակումը.
«Արթուր Դանիելյանի հանդեպ կիրառվում է քաղաքական այլախոհության ճնշման փորձ՝ բիրտ ռեպրեսիվ գործիքակազմով եւ հստակ ընդգծված կրկնակի ստանդարտներով։
Նման գործելաոճն ընդգծում է նաև այն հանգամանքը, որ ուժի անպատեհ ցուցադրությամբ զբաղված իշխանությունը հետզհետե դառնում է կավե ոտքերով հսկա։
Բռնության եւ բռնության քարոզի դեմ պայքարը չի կարող կատարվածի արժանահավատ բացատրություն լինել, քանզի գործ ունենք միակողմանի և ուղղորդված քաղաքականության հետ։
Ցավոք, այս պահին երկրում չեմ, սակայն իմ բարոյական աջակցությունն եմ հայտնում Արթուրին»։