ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 27 հասցեից պոլիտրավմա ախտորոշմամբ 2003 թվականի ծնված երիտասարդ է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Այսօր՝ հունիսի 11-ի առավոտյան, Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 27 հասցեում, անցորդները նկատել են անգիտակից վիճակում երիտասարդ տղայի։ Ըստ ականատեսների, նրան ծեծել են և թողնելով փողոցում, հեռացել։ Անցորդները շտապօգնություն են կանչել և տղային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։