Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքում գրել է.
«Շատ բնական եմ համարում Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հրաժարականը՝ հաշվի առնելով ԱՀ Նախագահի առաջիկա ընտրարշավին նրա մասնակցության հայտը և այդ նպատակով հասարակական-քաղաքական շարժում նախաձեռնելու նրա որոշումը։
Այս առումով շահարկումները, հրաժարականի այլ պատճառների որոնումները, կարծում եմ, անտեղի են։
Եվ վերջինը։ Վիտալի Բալասանյանի հեղինակությունը պայմանավորված է նրա կենսագրությամբ, այլ ոչ թե պաշտոնով։ Վստահ եմ՝ Գեներալը երբեք հրաժարական չի տա իր կենսագրությունից»։