Լրագրող Արփի Մախսուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարորդի լկտի ու հաբռգած պահվածքը ոչ մի կապ չունի իր աշխատած պայմանների, քշած հնամաշ գազելի, շոգի, սոցիալական վիճակի ու քնի որակի հետ։ Շատ լավ են արել, որ հեռացրել են, ես նույնիսկ դատի կտայի` ինձ մեքենայից բռնի իջեցնելու ու կես ճամփին թողնելու համար։ Մի խառնեք ամեն բան իրար։ Հա, տրանստորտի վատ որակի, կատաստրոֆիկ վատ որակի պատասխանատուն քաղաքապետարանն է ու իշխանությունը, բայց դա որևէ մեկի համար լկտիանալու անցաթուղթ չէ»: