Վազգեն Սաղաթելյան. «Նիկոլ Փաշինյանը խոնարհվում է երեկվա երթուղայինի վարորդի առջև։ Նա սիրում է այդ մարդուն»
Advertisement 1000 x 90

Վազգեն Սաղաթելյան. «Նիկոլ Փաշինյանը խոնարհվում է երեկվա երթուղայինի վարորդի առջև։ Նա սիրում է այդ մարդուն»

Վազգեն Սաղաթելյանի հրապարակումը.

«Նիկոլ Փաշինյանը խոնարհվում է երեկվա երթուղայինի վարորդի առջև։ Նա սիրում է այդ մարդուն։ Խոնարհվում է նաև նույն երթուղայինի լկտի վարքագծով կանանց առջև։ Իրենց նա նույնպես սիրում է։ Իզուր չէ, որ նա հաճախակի կրկնում է. Սիրում եմ ԲՈԼՈՐԻԴ, խոնարհվում եմ ԲՈԼՈՐԻԴ առջև։

Էս միկրոդրվագը ցույց է տալիս էդ պոպուլիստական արտահայտության հիմարության աստիճանը, երբ ողջ ժողովրդին դիտարկում ես իբրև միատարր զանգված ու սկսում բոլորին սիրել։ Էս ա դատարկությունը էդ խոսքերի։ Արժեք չունի էդ սերը, քանի որ սուտ է։ Դու չես կարող բոլորին հարգել, սիրել, խոնարհվել բոլորի առջև։ Չես կարա, ոնց որ չես կարող անել տնտեսական հեղափոխություն, քանի որ դու մենակ քանդել գիտես, տնտեսությունից էլ բան չես հասկանում։ Լավ, չշեղվենք սիրո թեմայից։ Մեկը ես, բնական է բոլորին չէ, որ սիրում եմ, քանի որ էս ժողովրդի մեջ կա լիքը դեգեներատ։ Ահավոր շատ։ Ինչպես և մնացած ժողովրդների մեջ։ Այնպես որ բոլորին կարա սիրի մենակ Փաշինյանը, հա մեկ էլ էն բանը, էն որ կոռուպցիայի գործով գնում ա։ Հասկացաք մի խոսքով։

Լավ եղեք, բոլորիդ չէ, որ սիրում եմ»:



Նման նյութեր