
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը գրել է.
«Միլիարդներով հարկատուների փողերը քամուն են տալիս (անարդյունավետ ծախսում են), բայց հանրությունը համացանցերում միկրոթեմաների վրա է կենտրոնացած:
Հենց այս օրերին որոշվում է թե հաջորդ երեք տարիներին ձեր գումարները պետությունը ինչի վրա է ծախսելու: Առաջին անգամ այդ բոլոր ծրագրերը ֆինանսական և արդյունքային գնահատականներով դրված են համացանցում: Karen Zadoyan-ի և թիմի հետ այս պահի դրությամբ այցելած մարմինների և կառույցների ծրագրերի ուսումնասիրություններից դատելով կարելի է արձանագրել, որ հեղափոխությունը և բարեփոխումները շրջանցել են պետական համակարգը:
Կրկին ասեմ, պետական մեքենան շարունակում է գործել նախկին տրամաբանությամբ, և իրական բարեփոխումների նշույլ անգամ չկա: Անարդյունավետ մեքենայով ոչ մի տեսլական էլ իրականություն չի դառնա:
Վերջում էլ հորդորում եմ, ՔՀԿ-ներին և ակտիվ քաղաքացիներին ոլորտային ծրագրային հայտերը ուսումնասիրել և մասնակացել հանրային քննարկումներին և պարտադրել որակական փոփոխություններ»: