Տնտեսագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եթե … ապա …
Եթե ժողովրդավարության ու հեղափոխության հաղթանակ է համարվում այն, որ Աբովյանում քաղաքապետ է ընտրվել ոչ իշխանական թեկնածուն, ապա այդ տրամաբանությամբ մեզ մոտ է՛լ ավելի ժողովրդավարական համակարգ ու նույնիսկ հեղափոխական մթնոլորտ է եղել մինչև 2018–ի հեղափոխությունը, քանզի նույն ոչ իշխանական թեկնածուն նույն քաղաքում քաղաքապետ է ընտրվել նախկին իշխանությունների օրոք։ Ընդ որում՝ ընտրվել է ոչ թե որպես գործող քաղաքապետ, այլ, այսպես ասած, դրսից։ Իսկ հիմա գործող քաղաքապետը վերընտրվել է, ինչը միշտ ավելի հեշտ է լինում, քան դրսից իշխանություն վերցնելը։
Այնպես որ մեր հեղափոխականները պետք է այլ բանաձև հորինեն որպես իրենց բացառիկության և մոլի ժողովրդավար լինելու ապացույց։
Սրտի մխիթարանքի հազար ու մի այլ ձևեր կան»