«Կուզեի` սա տարածվեր ու մոտիվացիա հանդիսանար մեր հայրենակիցներին չաղտոտելու և սրտացավ լինելու» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Կուզեի` սա տարածվեր ու մոտիվացիա հանդիսանար մեր հայրենակիցներին չաղտոտելու և սրտացավ լինելու»

Maram Ava անունով ֆեյսբուքյան օգտատերը լուսանկարներ է հրապարակել իր էջում, և գրել.

«Քիչ առաջ, էս երթուղայինի թեմաներից գժված, մտքերով, մտնում եմ «Ինստագրամ» ու իրանցի ընկերոջս սթորիում տեսնում եմ, որ շվեյցարացի, շվեդ, հնդիկ ծանոթներս այսօր գնացել են Գառնու տաճար, հետո իջել գետի մոտ ու տեսնելով աղբը՝ հավաքել են։ Շատ ազդվեցի, ամաչեցի ու շնորհակալություն հայտնեցի։ Չէի կարող չտարածեի, ցույց չտայի: Հրաշալի է, որ աշխարհում մաքուր ու բարձր մարդիկ մնացել են դեռ: Ո՛չ իրենց հայրենի երկիրն է, ո՛չ էլ ապրում են էստեղ, ընդամենը զբոսաշրջիկներ են` բարձր գիտակցության տեր մարդիկ, հոգատար բնության հանդեպ: Կուզեի` սա տարածվեր ու մոտիվացիա հանդիսանար մեր հայրենակիցներին չաղտոտելու և սրտացավ լինելու»:




Նման նյութեր