
Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռուսաստանն ու Թուրքիան այսպես մոտ են եղել մեկ էլ մեկ դար առաջ: Հետևանքների տակ դեռ տառապում ենք: Ռուսական զենքը գնում է Թուրքիա ու Ադրբեջան: Թուրքիայի հակաամերիկյան կուրսն ավելի քան ակնհայտ է: Ռուսական զենքով, Ռուսաստանի դաբրոյով ու՞մ դեմ են զինվում: Այս հարցերը վերաբերում ե՞ն մեր ազգային անվտանգությանը: Ես մասնագետ չեմ, բայց որպես քաղաքացի խիստ անհանգիստ եմ: Արդյո՞ք իմ մտահոգությունը տեղին է և արդյո՞ք կարող եմ պաշտոնական որևէ պատասխան ակնկալել»: