
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հերթական քաղաքացիական հայցն է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի։
Փաստաբանը պահանջում է անվավեր ճանաչել փաստաբանների պալատի նախագահի 2018թ. հունիսի 6–ի՝ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը։ Այս վարույթի հարուցման արդյունքում պալատը որոշում էր կայացրել դադարեցնել փաստաբանի արտոնագրի գործողությունը: