Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լոռու մարզում մի մարզպետ է պաշտոնավարում՝ Անդրեյ Ղուկասյան անուն ազգանունով: Նա իր կարգադրությամբ իրեն պարգևատրել 496 հազար 50 դրամով: Մեր հարցմանը մարզպետարանից են պատասխանել, կից այդ պատասխանն է: Այսօր նա ֆեյսբուքյան էջում մեկնաբանություն է գրել: Ու հիմա փորձում եմ հասկանալ է մարզպետը ինչ գույն ունի:
Անդրեյ Ղուկասյան. «Սև ուժերին սպասարկող մամուլում տեղ գտած հրապարակումերին ի պատասխան հայտարարում եմ , որ պարգևատրում չեմ ստացել: Ավելին այլևս չեմ ստանալու: Այսուհետ բոլոր նման հրապարակումները ստահոդ են և ձեզ, իմ հարգելի Լոռեցիներ, ապակողմնորոշելու և իմ նկատմամբ բացասական ֆոն ստեղծելու համար են: Ինձ համար Լոռու մարզպետի բարձր պաշտոնը զբաղեցնելը պատիվ է և պատրաստ եմ առանց աշխատավարձի ծառայել մեր մարզին:
Սիրում եմ բոլորիդ»: