Facebook-ն իր վերջին զեկույցում ասում է, որ վերջին 6 ամսում հեռացերել է իր պատմության մեջ ամենամեծ թվով՝ շուրջ 3 միլիարդ ֆեյք հաշիվ։
Ավելի քան 7 միլիոն ատելություն պարունակող գրառումներ են հեռացվել, որը նույնպես ռեկորդ է ընկերության պատմության մեջ։
Առաջին անգամ պատմության մեջ, Facebook-ը հայտարարում է, թե քանի գրառում է հեռացվել և թե քանիսն են ետ դրվել իրենց տեղերում վերանայումից հետո։
Լրագրողների հետ հարցազրույցներում, Մարկ Ցուկերբերգը պատասխանել է մեծ աղմուկ բարձրացրած թեմային. այն է, արդյո՞ք Facebook-ը պետք է փակվի նմանատիպ խնդիրներին անըդհատ բախվելու պատճառով։ Ցուկերբերգը պատասխանել է, որ չի կարծում, որ ընկերության լուծարումը կարող է լուծել նմանատիպ խնդիրները։ Նա հավելել է, որ ընկերության հաջողությունները թույլ են տվել իրենց ավելի ուժեղացնել անվտանգության համակարգերը, որոնց մեծ մասը ուղղված է հենց օգտատերերի անձնական տվյալների պահպանմանը։ Նա համեմատել է Facebook-ի անվտանգության վրա ծախսվող բյուջեն Twitter-ի ամբողջ մեկ տարվա եկամտի հետ։
Ֆեյք հաշիվներ
Facebook-ից նաև հայտնում ենպատախանատուն ասել է, որ ֆեյք հաշիվների 3շատացումը կապված է վատ դերասանների հետ, ովքեր ավտոմատացված տարբերակներով ստեղծում են մեծ քանակությամբ ֆեյքեր։ Սոցցանցը նաև նշել է, որ մոտ 1 միլլիոն գրառում է հեռացվել թմրանյութ և ալկոհոլ վաճառելու պատճառով վերջին 6 ամիսների ընթացքում։