Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հրապարակումը.
«Մտքերի հայկական գագաթնաժողովի ժամանակ ծանոթացա և զրույցներ ունեցա Բարաք Օբամայի անվտանգության հարցերով խորհրդական (2009-2010թթ.) և ժամանակին ՆԱՏՕ-ի եվրոպական ուժերի հրամանատար Ջեյմս Ջոնսի հետ:
Հետաքրքիր էր խոսել նման փորձառու գեներալի ու քաղաքական գործչի հետ Իրանի հանդեպ ԱՄՆ ներկա քաղաքականության, ԵՄ հնարավոր զինուժի ձևավորման, ՆԱՏՕ-ՌԴ հարաբերությունների ու մի շարք այլ թեմաների շուրջ:
Առիթը բաց չթողեցի և հարցրեցի նաև ղարաբաղյան հակամարտության մեջ ՆԱՏՕ-ի հնարավոր հետաքրքրությունների մասին: Պահելով մեր զրույցի բովանդակության գաղտնիությունը՝ ասեմ, որ ուշագրավ պատասխան ստացա որոշ փորձագիտական շրջանակների կողմից տարիներ առաջ շրջանառվող՝ ՆԱՏՕ-ի խաղաղապահների հնարավոր տեղակայման սցենարի մասին: Միայն նշեմ, որ ռացիոնալ պատասխան եմ ստացել…»: