Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքում գրել է.
«Մարտի 1-ի գործով Սեդա Սաֆարյանի պաշտպանյալ և գործով տուժող ճանաչված Արթուր Դավթայնի հորը իբրև թե ավտոմեքենայում ծխելն արգելելու համար դաժանաբար ծեծել ու սպանել են: Չեմ հավատում, որ տաքսում ծխելն արգելող վարորդին նրա ուղևորները կարող են դրա համար սպանել: Սա այլ բան է, սրանից այլ հոտ է գալիս…
Թե ինչ զուգահեռներ ու արյունոտ հիշողություններ է արթնացնում այս միջադեպը, դեռ կգրեմ: Ակնկալում եմ, որ քննչական մարմինները կպարզեն, թե իրականում ո՞վ է այս ամենի թիկունքում կանգնած և ով ում ձեռքերով ինչ խնդիրներ է փորձում լուծել…
Առայժմ ասքանը…
Ուղղակի հիշեցնեմ, մարդամեկը երբ քաղաքականություն մտնելու մասին է խոսում, արյուն է հեղվում…
Հիբրիդային պատերազմը պոզով-պոչով չի լինում…»: