«Հետևյալ պատկերին ականատես եղա». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Հետևյալ պատկերին ականատես եղա». Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Ազգային Ժողովում եկել ենք եկամտային հարկի համահարթեցման քննարկմանը մասնակցելու:

Չորս ժամ արդեն այստեղ ենք, գնացի զուգարան և հետևյալ պատկերին ականատես եղա:
Ինչպես տեսնում եք դուռը ներսից չի փակվում, իսկ լվացարանի կողքը դրված ա «պիսուարը»:
Հիմա ոնց փորձում եմ հասկանալ թե ոնց պետք ա օգտվել սրանից, լուծում չեմ գտնում: Մտքիս եկավ համահարթը, այսինքն լավ չմտածված գործողություն, որը խնդիրներ է առաջացնում: Իսկ այս դեպքում պետք ա ընտրել այլ ավելի հարմար տարբերակ, իսկ այս նկարի դեպքում դա այս հատվածից ներս բացվող դուռն էր որտեղ ևս մեկ զուգարան կար:

Ամեն դեպքում ոչ այս «պիսուարի» վրա կատարված ծախսն է հիմնավորված, ոչ էլ սրա կառուցման ու կիրառության տրամաբանությունը:
Նույնը կարելի ա ասել համահարթ հարկման մասին»:



Նման նյութեր