Լոռու մարզում սելավները հեղեղել են բնակարանները, անասնագոմերն ու արտերը. վնասները մեծ են. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լոռու մարզում սելավները հեղեղել են բնակարանները, անասնագոմերն ու արտերը. վնասները մեծ են. shamshyan.com

Լոռու մարզի Ջրաշեն համայնքում երեկ՝ հունիսի 11-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Տեղացած կարկուտին հաջորդած հորդառատ անձրևը մեծ վնաս է հասցրել համայնքին:

Գյուղում իսկական քաոս է տիրում: Ավերվել են ներհամայնքային ճանապարհները, սելավաջրերը հեղեղել են բնակիչների նկուղները, բնակարաններն ու ավտոտնակները: Նկուղներում պահեստավորված ալյուրը, պարարտանյութն ու բազմաթիվ այլ իրեր ամբողջությամբ փչացել են:

Ջուրը նկուղներում հասել է ընդհուպ 2 մետրի: Սելավաջրերը քշել-տարել են գյուղացիների ցանքատարածությունները, արտերը վերածվել են լճակների:, հեղեղվել են նաև գյուղացիների անասնագոմերը, սատկել են ներսում եղած թռչուններն ու խոզերը:

Գիշերվանից մինչ այս պահը արտակարգ ռեժիմով են աշխատում Ջրաշենի համայնքապետն ու համայնքապետարանի մյուս աշխատակիցները: Կատարվածի մասին դեռ երեկ տեղեկացրել են նաև մարզպետարանին ու Լոռու մարզային փրկարարական վարչությանը: Գյուղ են այցելել միայն փրկարարները:

Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 11:30-ի սահմաններում գյուղում թեպետ պահպանվում էր քաոսային վիճակը, սակայն մարզպետարանից մինչև այդ ժամը որևէ մեկը չէր այցելել գյուղ, ինչն առաջացրել էր ջրաշենցիների հիմնավոր դժգոհությունը:

shamshyan.com