
Հունիսի 12-ին, ժամը 15:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝ ոստիկանության 6-րդ վարչության դիմաց ռումբ է տեղադրված, այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և կինոլոգը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի սակրավորական խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: