«Տրանսպորտային ծառայություններ մատուցելու համար ևս պետք է դրամարկղային կտրոններ տրվեն». Արման Մելիքյան
Advertisement 1000 x 90

«Տրանսպորտային ծառայություններ մատուցելու համար ևս պետք է դրամարկղային կտրոններ տրվեն». Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երևանի քաղաքային տրանսպորտի տեխնիկական վիճակի, վարորդների մեծամասնության արտաքին տեսքի, հագուկապի, ղեկին ծխելու և ուղևորների սպասարկման ցածր որակի մասին խոսակցությունները տեղին են ու հիմնավոր: Սա, իհարկե, առաջին հերթին, ոլորտի կառավարման համար պատասխանատու անձանց և նրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների «աշխատանքի» արդյունքն է: Հետևողական ու համակարգված մոտեցումների կիրառման դեպքում չի կարող վարորդը գործատուին պարտադրել, օրինակ, որ մեքենայի սրահում հսկիչ տեսախցիկ չտեղադրվի, կամ էլ բոլորի աչքի առջև խախտի ծխելուն վերաբերվող արգելքը: Անդադար խոսվում է ուղեվարձն ավելացնելու անհրաժեշտության մասին՝ իբր այդ դեպքում բոլոր խնդիրները կլուծվեն: Նախ սկսենք նրանից, որ տրանսպորտային ծառայություններ մատուցելու համար ևս պետք է դրամարկղային կտրոններ տրվեն վճարի դիմաց, ինչպես դա արդարացիորեն պահանջում է վարչապետ Փաշինյանը` ապրանքներ ու ծառայություններ վաճառող բոլոր մնացյալ մատակարարներից: Իսկ տարատեսակ խախտումների համար էլ, հավանաբար, հնարավոր է կիրառել տուգանքների գործուն համակարգ, որն, օրինակ, կնախատեսի, որ տուգանքի գումարի կեսը կստանա պետական բյուջեն, իսկ մյուս կեսն էլ կտրվի ահազանգած քաղաքացուն: Շատ երկրների փորձը ցույց է տվել, որ հենց անձնական ֆինանսական շահագրգռվածությունն է մղում մարդկանց՝ պայքարելու այդ կարգի խախտումների դեմ»:



Նման նյութեր