Երևանում «Բլուր» հյուրանոցային համալիրի բակում վիճաբանություն է տեղի ունեցել հյուրանոցի տնօրենի ու տարածքի բնակիչների միջև. հնչել է կրակոց. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում «Բլուր» հյուրանոցային համալիրի բակում վիճաբանություն է տեղի ունեցել հյուրանոցի տնօրենի ու տարածքի բնակիչների միջև. հնչել է կրակոց. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13․45-ի սահմաներում ոսստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Քեռու փողոցի 67 հասցեում գտնվող «Բլուր» հյուրանոցային համալիրի բակում հյուրանոցի տնօրենի ու տարածքի բնակիչների միջև վիճաբանություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ վիճաբանութունը սկսվել է, երբ հյուրանոցային համալիրի տնօրենը բնակիչներից մեկին արգելել է ավտոմեքենան հյուրանոցի բակում վարել, ինչից հետո հավաքվել են մարդիկ ու սկսել են վիճաբանել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի:

Այդ ժամանակ ավտոմեքենայատիրոջ տղան հրացանով կրակել է մյուս կողմի ուղղությամբ։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները տաք հետքերով դեպքի վայրից փոքր-ինչ հեռու հայտնաբերել են կրակոց արձակած 24-ամյա Հենրիկ Աղաջանյանին, ում մոտ եղել է նաև զենքը: Հ. Աղաջանյանը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ «Սայգա» տիպի հրացանը առգրավված է, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com