Անի Կարապետյան. «Մարտի 1- ին մոլոտովյան կոկտեյլ պատրաստողներն այսօր սադրում են Քոչարյանի աջակիցներին»
Advertisement 1000 x 90

Անի Կարապետյան. «Մարտի 1- ին մոլոտովյան կոկտեյլ պատրաստողներն այսօր սադրում են Քոչարյանի աջակիցներին»

Անի Կարապետյանը ֆեյսբուքում գրել է.

«Հայտնի իրողություն է, որ Փաշինյանի կողմնակիցների կոնտինգենտը բաղկացած է հիմնականում ցածր մակարդակի տեր անձանցից, այլ կերպ ասած՝ փողոցային բոշաներից, որոնցից ամենաագրեսիվներին վերջին ժամանակներս ուղարկում են Ռոբերտ Քոչարյանի դատավարություններին: Նրանց հիմնական խնդիրն է՝ սադրել երկրորդ նախագահի աջակիցներին, հրահրել բախումներ և իրենց սիրելի վարչապետի ոճով ստեղծել կատավարելի քաոս:

Հատկանշական է, որ այսօր վերաքննիչ դատարանի բակում հավաքված այդ կլյաուզնիկնեից մեկը 2008 թվականի մարտի 1-ին մոլոտովյան կոկտեյլ պատրաստողներից է: Այսինքն, նրանք, ովքեր մարտի 1-ի ողբերգական օրը զբաղված են եղել բռնություններ հրահրելով, հիմա նույնպես ուղարկվում են այսպես ասած «դեպքի վայր»՝ նույն հանցավոր գործելաոճը կրկնելու:

Հասկացանք, Նիկոլ, որ քո վերնախավը սորոսականներն ու լևոնականներն են, բայց որ ներքևներում օգտագործել և օգտագործում ես չափից դուրս անգրագետ, խուլիգանական հակումներով աչքի ընկնող մասսային, դա ոչ միայն ամոթաբեր է, այլև դրա արդյունքում դու ինքդ ես տուժելու: Չնայած ինչ-որ առումով հասկանալի է նման ընտրությունը, քանի որ բարձրաճաշակ և զարգացած անձինք երբեք չէին գա քո հետևից»:



Նման նյութեր