Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեր բանակի դիպուկահարների կրակոցները ազդել են Ադրբեջանի վրա:
Վերջին օրերի ընթացքում առաջնագծում հայկական բանակի դիպուկահարները կատարել են հրամանատարների հանձնարարությունը և պատժել են թշնամու բանակի սադրիչ զինվորների, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը հայտարարել է զոհի մասին, սակայն կան կասկածներ, որ մեկ զոհով հարցը չի լուծվել ուղղակի ադրբեջանական կողմը թաքցնում է իր մնացած կորուստները:
Դրանից հետո ադրբեջանական բանակի ենթակայության տակ գտնվող կայքերից մեկը հանդես է գալիս հոդվածով, ըստ որի նրանք պնդում են, որ Երևանը խաղաղության մասին խոսում է դիպուկահարային հրացանի նշանառույի միջոցով:
Բայց չգիտես ինչի համար է այս լուրը այնդպես անակնկալ եղել ադրբեջանական կողմի համար ու իրենք նոր են հասկացել, որ մեր ցանկացած բանակցություն հսկվում է հենց դիպուկահարների կողմից ու մենք ամեն անգամ պատրաստ սպասում ենք, որ ցանկացած սադրանքին թիրախային պատասխան տանք:
Մոտ մեկ տարի առաջ էր, երբ նորանշանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ հայկական բանակը ցանկացած բանակցությունների ժամանակ լինելու է հայկական կողմի ներկայացուցիչների թիկունքին:
Իսկ ադրբեջանական կողմը մեկ տարի անց սկսել է գիտակցել, որ անկախ բանակցությունների վիճակից, առաջնագծում իրենց կողմից իրականացվող սադրանքները միշտ պատժվելու են թե դիպուկահարների, թե այլ ստորաբաժանումների զինվորների կողմից: Թող անիմաստ դա չներկայացնեն իբր մեր կողմից պայմանավորվածության խախտում»: