«Փաստորեն քրեականացվում է այն ամենը, ինչով ամբողջ կյանքում զբաղվել է Նիկոլ Փաշինյանը»․ Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Փաստորեն քրեականացվում է այն ամենը, ինչով ամբողջ կյանքում զբաղվել է Նիկոլ Փաշինյանը»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքում գրել է.

«Իմքայլականները օրինագիծ են պատրաստել, որով քրեականացվելու է իշխանության ներկայացուցչին վիրավորելն ու նրա աշխատանքը խոչընդոտելը։

Ինչպես Սերժ Սարգսյանը սահմանադրություն պատրաստեց Նիկոլ Փաշինյանի համար, այնպես էլ հիմիկվանները նվեր են պատրաստում հաջորդ իշխանության համար։

Փաստորեն քրեականացվում է այն ամենը, ինչով ամբողջ կյանքում զբազվել է Նիկոլ Փաշինյանը, ինչով զբաղվել են բնապահպանները, Մաշտոցի պուրակի ակտիվիստները, Էլեկտրիկ Երևան, 100 դրամ շարժումները, որոնց մի մասն այժմ խորհրդարանում ու կառավարությունում է՝ դեռ։

Հաջորդ փուլում կխստացվի հանրահավաքների մասին օրենքը և խոսքի ազատության իրավունքի սահմանափակումներ կմտցվեն։

Այս ամենը կանխատեսվում էր, սակայն իմքայլականները չեն հավատում, որ ոչ հեռավոր ապագայում այդ օրենքներն իրենց դեմ են աշխատելու, որովհետև նորից բարիկադների մյուս կողմում են հայտնվելու։

Ի տարբերություն նախկին ժամանակների, այս ամենն արվում է ժողովրդի անունից, այնպես որ ապագայում ոչ ոք չի կարողանալու այդ օրենքների դեմ բողոքել։

Հ.Գ. Պատահական չի, որ արդեն նոր թեզ է մտնում, որ քանի որ կա հակահեղափոխության վտանգ, ապա պետք է մի կողմ դնել դեմոկրատիա խաղալը և պետք է ամրապնդել իշխանությունը»։



Նման նյութեր