
Հունիսի 12-13-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Ինչպես հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես՝ Երևան քաղաքում, Կոտայքի մարզի Զորավան և Արմավիրի մարզի Դաշտ գյուղերում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 1 գյուրզա, 3 շահմար տեսակի օձ ու տեղափոխել անվտանգ տարածք: