
Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սա հաղորդագրության պաշտոնական տեքստ է` Նախիջևանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից: Տեքստում նկարագրում են տակտիկական և մարտավարական կրակային պարապմունքները և թիրախների հայտնաբերումն ու խոցումը:
Հինգ տողանոց տեքստում չորս անգամ օգտագործում են «դուշման-թշնամի» բառը: Այն դեպքում, երբ զորավրժություններում, որպես կանոն, օգտագործում են «պայմանական հակառակորդ» տերմինը:
Ահա այսպես են ադրբեջանցիներն իրենց հասարակությանը նախապատրաստում խաղաղության»: