
Արեն Ապիկյանի հրապարակումը.
«Երևանի քաղաքապետարանը պետք է ամեն ինչ անի, որ վերականգնի «կուկուռուզնիկը» իր նախկին տեղում և նախկին տեսքով: Կարելի է բիզնես-նախագիծ մշակել հյուրանոցի, օֆիսային կենտրոնի, կամ առևտրային կենտրոնի տեսքով և այն առաջարկել ներդրողներին: Վստահ եմ, որ ճիշտ հաշվարկների և որոշ արտոնություններ տրամադրելու դեպքում, այն կարող է հետաքրքիր լինել ներդրողներին: Չգիտեմ հիմա ով է այս տարածքի սեփականատերը, հիշում եմ մի քանի տարի առաջ ինչոր մրցույթ էր անցկացվել, բայց տենց էլ ոչինչ տեղի չունեցավ: Հիմա այնտեղ ինչ-որ մեքենաների կայանատեղի է»: