Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ պատժվել է իր հայտարարության համար: Օրեր առաջ հայկական կողմը հայտարարեց, որ հրամանատարների առաջադրանքը գերազանց կատարելու համար ՀՀ ԶՈւ որոշ զինծառայողները, ըստ երևույթին դիպուկահարներ, պարգևատրվել էին նախարար Դավիթ Տոնոյանի կողմից:
Սրան ի պատասխան ադրբեջանական կողմը փորձեց հայտարարությամբ հանդես գալ, որն իրենից ավելի շատ սպառնալիք էր ներկայացնում: Թե բա՝ ադրբեջանական բանակը շակալների դեմ որսի սեզոնը համարում է բացված: Դե պարզ ա, որ նեղվել էին մեր պարգևատրումից ու փորձում էին սպառնալ, թե առաջնագծում լուրջ գործողություն են իրականացնելու, ըստ երևույթին, կրկին դիպուկահարների օգնությամբ:
Սպառնալիք-հայտարարությունից 2 օր անց ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ հայտարարությամբ հանդես գալու առիթ ունեցավ, բայց այս անգամ ոչ թե հոխորտացող ու պոզեր ցույց տվող տեքստով, այլ բավականին հեզ ու խոնարհ, թե բա՝ հայերն ականանետով կրակ են բացում մեզ վրա, ունենք ապացույցներ և այլն: Դե հիմա արի ու մի ասա՝ հասկացաք, թե՞ մեզանից ով էր շակալը, ով` որսորդը: Եթե մի բան չէիք կարողանալու իրականացնել, էլ ինչներիդ էր պետք նման անիմաստ ու ոչինչ չասող հայտարարոթյամբ հանդես գալը, որ երկու օր հետո պետք է կրկին ոռնալով հայտարարեք, որ ձեզ կոտորում են:
Փաստորեն, ոչ միայն դիպուկահարները պարգևատրման կարիք ունեն, այլ մնացած ստորաբաժանման տղերքը նույնպես իրենց լուման են ունեցել թշնամուց վրեժ լուծելու ու հանգստացնելու մեջ»: