«Թե ՄԱԿ-ը և թե ԵՄ-ն սկզբունքորեն աշխատավարձ չեն վճարում քաղաքացիական ծառայողներին». Սոսի Թաթիկյան
Advertisement 1000 x 90

«Թե ՄԱԿ-ը և թե ԵՄ-ն սկզբունքորեն աշխատավարձ չեն վճարում քաղաքացիական ծառայողներին». Սոսի Թաթիկյան

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես նշել եմ երկուշաբթի օրվա 1in.am-ին տված հարզազրույցումս, եթե վեթինգի մեխանիզմը իսկապես կիրառվելու է, ապա այն իրականացնելու համար պետք է ստեղծվեն երկու-երեք նոր մարմին, որոնց համար պետք է նախատեսել բյուջե: Իսկ ինչ վերաբերում է միջազգային կառույցների կողմից ֆինանսավորմանը, որպես մինչև երկու ամիս առաջ մոտ տասներեք տարի նրանցում աշխատած մարդ ասեմ, որ նրանք նույնիսկ Աֆրիկայի աղքատագույն երկրներում այդ տիպի ֆինանսավորում չեն հատկացնում կամ մեծ դժկամությամբ են հատկացնում, քանի որ նրանք պնդում են, որ յուրաքանչյուր երկիր պետք է ունենա սեփականատիրության զգացում ու ներդրում կատարի իր ինստիտուտների զարգացման համար: Թե ՄԱԿ-ը և թե ԵՄ-ն սկզբունքորեն աշխատավարձ չեն վճարում քաղաքացիական ծառայողներին: Նրանք կարող են և պետք է տրամադրեն միայն տեխնիկական և փորձագիտական օգնություն»:



Նման նյութեր