
Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.
«Ես չգիտեմ դեռ ինչքան ժամանակ պետք է անցնի, որ ժողովուրդը այլևս կասկած չունենա Նիկոլ Փաշինյանի ղեկավարած վարչակազմի կողմից պետական կառավարումը և բարեփոխումները ձախողած լինելու հարցում:
Սակայն մի բան ինձ համար պարզ է և այլընտրանք չունի, այն մարդիկ, որ իրական փոփոխություն են ուզում և դուրս էին եկել փողոց համակարգային փոփոխությունների օրակարգի համար, օր առաջ պետք է միավորվեն պետականաշինության կառուցման օրակարգի շուրջ և հանրությանը այլընտրանք առաջարկեն:
Եթե հապաղենք, ունենալու ենք Աբովյան ամբողջ երկրի համար: Գործուն և ակտիվ օլիգարխիան կրկին իշխանության է գալու:
Այս հարցում կուսակցականությունը (նկատի ունեմ իրենց չարատավորած կուսակցություններին) էական չէ, գլխավորը պետք է լինի պետականաշինության և իրական համակարգային փոփոխությունների օրակարգը»: