Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ մոտ օրերս արդարադատության նախարարի պաշտոնում կնշանակվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայիս խորհրդական Եղիշե Կիրակոսյանը։
Լսելով հարցը, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ նշանակվեու է արդարադատության նախարար, նա ոչ հերքեց և ոչ հաստատեց՝ ասելով, որ պարզապես դեռևս նման տեղեկատվություն չունի։
Նշենք, որ Կիրակոսյանը ոլորտում բարձր պաշտոն զբաղեցնելու փորձ արդեն ունի. 2012-2014թթ.-ին եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2014-2015 թթ․-ին աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես խորհրդական։
Նա ՄԻԵԴ-ում կառավարության լիազոր ներկայացուցիչ է։