Նաիրա Զոհրաբյանի հրապարակումը.
«Ես արյան դոնոր եմ։
Եւ այսօր արյան դոնորության միջազգային օրն է։ Ուզ եթե մեզանից յուրաքանչյուրը իր ժամանակից մեկ ժամ հատկացնի եւ դառնա արյան դոնոր, ապա հնարավոր է հազարավոր կյանքներ փրկել։
Հայաստանի արյան պաշարը բավարար չէ եւ կա դոնորական արյան կարիք։ Ամբողջ աշխարհում արյան դոնորական պաշարների խնդիրները լուծված է համարվում, եթե 1000 մարդուց գոնե 20-ը դառնում են արյան դոնոր։ Հայաստանում յուրաքանչյուր 1000 մարդուց միայն 0.4 տոկոս է դոնոր։ Սա աղետալի փոքր թիվ է։
Մի մտածեք, որ դա ձեր փոխարեն կանի մեկ ուրիշը։ Շատ հնարավոր է, որ հենց ձեր արյունն է փրկելու մի երեխայի, մի զինվորին կամ մի հիվանդի կյանք»։