Արա Վարդանյան. «Միթե՞ սա դժվար է հասկանալ և անել ամեն հնարավորը և անհնարինը՝ ատելությունը կանխելու նպատակով»»
Advertisement 1000 x 90

Արա Վարդանյան. «Միթե՞ սա դժվար է հասկանալ և անել ամեն հնարավորը և անհնարինը՝ ատելությունը կանխելու նպատակով»»

Արա Վարդանյանի հրապարակումը.

«Արդեն նույնիսկ վիճարկվում է Նախագահ Քոչարյանի՝ այլ մուտքով դատարան մտնելու հարցը։ Երբեք չէի մտածի, որ հերոսները նման վերաբերմունքի կարժանանան։ Այս ամենը լուրջ ստվեր է գցում մեր նորագույն պատմության վրա, մեր արյունով կերտած հաղթանակների վրա, մեր ապագա սերունդների ազգային մտածելակերպի վրա։ Ցավալի է, որ ժողովրդի բարձր քվեով իշխանության եկած մարդիկ, վատնում են հենց այդ քվեն նեղ անձնական հարցեր լուծելու համար, մինչդեռ մեր երկրում այնքան հարց կա լուծելու։ Պատմությունը շատ դաժան է լինում նման գործիչների նկատմամբ, սովորաբար իրենց վստահության քվեն սպառվում է մոտ 2 տարում, իսկ հետո սկսվում է համատարած ատելություն։ Միթե՞ սա դժվար է հասկանալ և անել ամեն հնարավորը և անհնարինը՝ ատելությունը կանխելու նպատակով»։



Նման նյութեր