Արմավիրի մարզում բախվել են հարսնացուի տուն մեկնող Mercedes G-ն ու Toyota Camry-ն. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արմավիրի մարզում բախվել են հարսնացուի տուն մեկնող Mercedes G-ն ու Toyota Camry-ն. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 36մ հատվածում բախվել են Mercedes G մակնիշի 01 AO 015 համարանիշի և Toyota Camry մակնիշի 90 DQ 500 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկների խումբը։ Բախման հետևանքով «յաշիկը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել մայթին՝ բախվելով ծառերին։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մեծամորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Մուշեղ Պետրոսյանի գլխավորությամբ՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել Merceds G-ի գազի արտահոսքը և սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Արմենիա Ինշուրանս» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ «յաշիկով» մեկնում էին Արմավիրի մարզ՝ հարսնացուի տուն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com