Visa-ն, Uber-ը և այլ խոշոր ընկերություններ 10-ական մլն դոլար կներդնեն Facebook-ի նոր գաղտնարժույթի համար
Advertisement 1000 x 90

Visa-ն, Uber-ը և այլ խոշոր ընկերություններ 10-ական մլն դոլար կներդնեն Facebook-ի նոր գաղտնարժույթի համար

Visa Inc., Mastercard Inc և PayPal Holding Inc. վճարային համակարգերի գործարկուները, Uber Technologies Inc.-ը, որը տաքսու պատվերի և կերակրի առաքման ծառայություններ է մատուցում, և մի շարք այլ խոշոր ընկերություններ պաշտպանել են Facebook-ի նոր գաղտնարժույթը, որն իտնտերնետ-հսկան պլանավորում է ներկայացնել հաջորդ շաբաթ և կիրառել հաջորդ տարի:

Ֆինանսների և էլեկտրոնային առևտրի բնագավառում մասնագիտացած ընկերությունները, վենչուրային կապիտալիստները հեռահաղորդակցական ֆիրմաները մոտավորապես 10-ական միլիոն դոլար են ներդնում կոնսորցիումում, որը կկառավարի Libra անվանումն ստացած գաղտնարժույթը, գրել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Նոր արժույթի օգտատերերը կկարողանան դրանով վճարել՝ գնումներ իրականացնելով Facebook-ում և Համացանցի կայքերում, ինչպես նաև արժույթն ուղարկել միմյանց:

Մի շարք գործընկերների հետ բանակցությունները շարունակվում են, և կոնսորցիումի վերջնական կազմը կարող է փոփոխվել: Այս պահին Facebook-ին պաշտպանել է ավելի քան տասն ընկերություն:



Նման նյութեր