
ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բազմաթիվ նամակներ եմ ստանում այս տարվա շրջանավարտ-դիմորդներից, ովքեր արտահայտում են իրենց հուսահատությունը և վրդովմունքը կապված քննական համակարգի, թեստերի բովանդակության ու ընդունելության ընթացակարգի վերաբերյալ:
Կիսում եմ ձեր վրդովմունքը, և ես նույնպես, ինչպես շատերդ, կարծում եմ, որ մեր կրթական համակարգը դեռ շատ բարեփոխումների կարիք ունի: Բայց նաև հասկանում եմ, որ այսպիսի բարեփոխումները ժամանակատար են ու բարդ: Ձեզ միայն խորհուրդ կտամ չհուսահատվել ու անընդհատ բարձրաձայնել ծառացած խնդիրների մասին:
Հ.Գ. Հույս ունեմ` այսօր օտար լեզվի քննությունը լավ եք հանձնել, հաջողություն եմ մաղթում հաջորդ քննություններում»: