Երևան քաղաքի դատարանի Աջափնյակի նստավայրում՝ դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ մեկնարկեց Մանվել Գրիգորյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով առաջին նախնական դատական նիստը։
Հայցի համար հիմք է հանդիսացել Գրիգորյանի հասցեին Սիլվա Համբարձումյանի կողմից նախորդ տարի արված հայտարարություններից մեկը։
Նշենք, որ Համբարձումյանը լատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր՝ «Մանվելը էրեխեք է բռնաբարել»: Գործարարը նշել էր, որ իր ասածի վերաբերյալ փաստեր ունի:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: