ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վիրավորական է համարում այն, որ Աբովյան քաղաքի 46-ամյա Վահան Սարիբեկյանին պատկանող բնակարանի դռան ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի հրկիզման դեպքով իրեն հարցաքննության հրավիրելու ծանուցագիր է ուղարկվել: Այս մասին Ծառուկյանն ասաց հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում:
«Ինձ վիրավորել են, որ ծանուցագիր են ուղարկել: Թող ուղարկեն նրան, ում պետք է, իրենց պարտականությունը կատարեն և գործը բացահայտեն: Մենք ասել ենք մեր կարծիքը, և, եթե դա չբացահայտվեց, ուրեմն շինծու գործ լինելու վերաբերյալ մեր կարծիքը հաստատվում է»,- ասաց Ծառուկյանը: