
Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու շտապօգնության բրիգադները։
Վրաստանի Տուշեթ մարզ (Կախեթ շրջանի ) տանող ճանապարհին զբոսաշրջիկների մեքենան ընկել է զառիթափից։ Որոշ տվյալների համաձայն` զոհեր կան։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Imedi հեռուստաընկերությանը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր Փշացել–Աբանո–Օմալո ճանապարհի 18–րդ կիլոմետրի վրա։
Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու շտապօգնության բրիգադները։
Տուշեթ տանող ճանապարհը Եվրոպայի ամենավտանգավոր ճանապարհներից է համարվում։
Առավոտյան Տուշեթ տանող ճանապարհի 56–րդ կիլոմետրում երթևեկելի հատվածը փակվել էր ժայռասողանքի պատճառով։ Կեսօրին ճանապարհն արդեն մաքրել էին, երթևեկությունը վերականգնվել է։