
Փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան գրառումը
«Ինձ թվում է, որ դատավոր Արմեն Դանիելյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, ինքն իրեն մեղավոր կճանաչի նրանում, որ երբեք (Ռ.Քոչարյանի կողմից նշանակվելուց ի վեր) վստահություն այդպես էլ չվայելեց, իրավունքի զարգացման տեսանկյունից կարևոր որևէ որոշում այդպես էլ չկայացրեց, ի ցույց դնելով գրեթե բոլոր այն հատկանիշները, որոնցով չպետք է օժտված լինի դատավորը… Ու սա կլինի իր կողմից երբևէ կայացված ամենաարդար դատական ակտը»։