«Անօրինական ճանապարհով ունեցվածք չի ձևավորվել»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Անօրինական ճանապարհով ունեցվածք չի ձևավորվել»․ Լևոն Քոչարյան

Միլիարդավոր դոլարները գտեք, բոլորս միասին կիսվենք: Վերաքննիչ քրեական դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե որտեղից իրենց ընտանիքին միլիարդավոր դոլարները:

Հարցին, թե ինչու էր ընտանիքից միայն ինքը մասնակցում այսօրվա դատական նիստին, կրտսեր Քոչարյանն ասաց, որ հարազատներ եղել են, սակայն ինքը խնդրել է, որ միայն ինքը մասնակցի նիստին. «Ես եմ խնդրել քրոջս ու եղբորս չմասնակցել այսօրվա նիստին: Կարծում եմ, որ կարիքը չկա: Ես գալիս եմ»:

Հարցին, թե ինչու իր հայրը չի խոսում լրատվամիջոցների հետ, Լևոնն ասաց, որ այս պրոցեսներից հետո երևի կխոսի:

Կրտսեր Քոչարյանը պատասխանեց նաև իրենց ընտանիքի ունեցվածքի մասին՝ մինչ հոր նախագահ լինելը՝ նշելով, որ տեղյակ չէ. Մենք 10 տարի շարունակ ապրել ենք կառավարական ամառանոցում:

Լևոն Քոչարյանը պնդում է, որ հարստացել է արդար քրտինքով աշխատելու արդյունքում. «Ես աշխատել եմ: Ես հիմա ինչ էլ ասեմ, դառնալու է շահարկման առարկա: Ես չեմ ուզում դրա առիթը տալ: Եթե մարդիկ խնդիր են տեսնում, թող բողոք ներկայացնեն: Ես պնդում եմ, որ ոչ մի անօրինական ճանապարհով ունեցվածք չի ձևավորվել: Պետությունից ոչ մի բան չենք վերցրել: Մարդկանց մոտ ունեցած կարծիքը հարյուրավոր անգամներ իրականությունից կտրված է»:

azatutyun.am

analitik.am